Հրայր Թովմասյանը կդառնա ՀՀԿ ԳՄ անդամ. «Փաստ»
2016-11-25 01:46:00

«Փաստ» թերթը գրում է. «ՀՀԿ նոյեմբերյան համագումարին նախորդող օրերը շատերի համար դրական, մյուսների համար` բացասական սպասումների շրջան է: Արդեն հայտնի է, որ բազմաթիվ գործիչներ կլքեն ՀՀԿ ղեկավար կազմը, նրանց կփոխարինեն նորերը:

«Փաստի» տեղեկություններով` ՀՀԿ նորացված գործադիր մարմնի անդամ է ընտրվելու նաև Արդարադատության նախկին նախարար, ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը: Ճիշտ է, նա առաջիկայում կարող է դառնալ Սահմանադրական դատարանի նախագահ, սակայն այն փուլում կմիանա ՀՀԿ դեմքը փոխելու ակցիային և նժդեհյան գաղափարներ կսփռի արդեն ՀՀԿ գործադիր մարմնի անդամի կարգավիճակում:

Այս նյութը դիտել են - 1079 անգամ