Կարեն Կարապետյանը կփոխարինի՞ Սերժ Սարգսյանին
2016-11-25 01:51:00

Վարչապետ Կարեն Կարապետյանը  երեկ` Կառավարության նիստին հայտարարեց, որ ՀՀԿ-ին անդամակցելու դիմում է ներկայացրել:

Վերջինս նաև նշել է, որ կարող էր և իր սեփական կուսակցությունը հիմնել, սակայն չցանկանալով երկրում անկայունություն ստեղծել ցանկանում է միանալ ՀՀԿ-ին: 

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը Politik.am-ի հետ զրույցում ասաց, «Ով կարդացել է նոր սահմանադրությունը, ով գիտի թե մենք այս անցումային ժամանակահատվածում ուր ենք գնում և ուր պետք է հասնենք, նրա համար սա չպետք է զարմանալի լինի, միշտ և հատկապես պառլամենատական երկրներում  վարչապետը համար մեկ քաղաքական դեմքն է դառնում,սա քաղաքական պաշտոն է, երբևէ ոչ քաղաքական գործիչը չի կարող հայտնվել այդ պաշտոնում կամ եթե ինքը դառնում է վարչապետ պետք է որոշակի կանոններ ընդունի, և սա շատ բնական գործընթաց է, որը իրականացնում է ՀՀԿ-ն, ինքս համոզված եմ, որ Կարեն Կարապետյանը շատ լավ գիտակցում է այս ամենը և հասակնաում է, որ քաղաքական գործիչը պետք է քաղաքական կառույցը ղեկավարի, որովհետև ի վերջո և կառավարությունը և կառավարության  անդամները քաղաքական պաշտոններ են, և դրա մեջ որևէ վատ բան չի կարելի փնտրել, իրականում կուսակցությունները քաղաքականության մեջ գործիք են, և այդ կուսակցություններով  պետք է քաղաքականությունը  ապրի, շնչի, գոյատևի»:

  Վերջում պատգամավորը հավելեց, որ ՀՀԿ-ն երկար տարիների կյանք ունեցող կուսակցություն է , և որի  առաջնորդը գործող նախագահ  Սերժ Սարգսյանն է « չեմ կարծում, որ  Սերժ Սարգսյանին փոխարինելու  հարց երբևէ քննարկվել է կամ  կքննարկվի »:

politik.am

Այս նյութը դիտել են - 1862 անգամ