Լոս Անջելեսում տեղի ունեցավ հերթական «փող տվեք՝ ապրենք» հեռուստամարաթոնը
2016-11-25 02:12:00

Հերթական «փող տվեք՝ ապրենք» հեռուստամարաթոնը տեղի ունեցավ, հերթական «փող կպցնելու» ակցիան իրականություն դարձավ: Երեկ «Իմ Արցախը» հեռուստամարաթոնի ժամանակ հավաքվել է 14,606,566 դոլար: Բրավո՜, հայ ժողովրդին:

Ես մի բան չեմ հասկանում, եթե մենք ամեն տեղից փող ենք ուզում՝ թե՛ ժողովրդից, թե՛ սփյուռքից, թե՛ միլիարդավոր դոլարներով վարկեր ենք վերցնում, թե՛ շենքեր ենք վաճառքի հանում, հարկերն ենք բարձրացնում ու ամեն անհավանական ձևով փող ենք մուրում, ինչո՞ւ է այս ժողովուրդն այքան վատ ապրում:

Ու, առհասարակ, այս իշխանություններն ընդհանրապես ինչի՞ համար են, եթե մենք մեր գլուխը կարողանում ենք պահել՝ այստեղից-այնտեղից փոխ ուզելով ու աշխատելով:

Պատերազմ է լինում՝ սփյուռքը միլիոնավոր դոլարներ է ուղարկում, կարիգավոր ընտանիքների կամ ինչ-որ նախագծեր կյանքի կոչելու համար էլի փող են փոխանցում, զինվորի ընտանիքի համար մենք ենք փող տալու, բյուջեն փող չկա, էլի ժողովրդի աշխատավարձից է փող փոխանցվում... Լա՛ վ, այսպես մինչև ե՞րբ: Մեր հաշվին ապրող ու մեր փողերով վերարտադրվող այս իշխանությունն գոնե մի կաթի ամոթ ո՞ւնի, լավ: 
Չկա մի պետություն, որի ժողովուրդն ամեն ինչ անի՝ իշխանության բացերը, չարած գործերը փակելու համար: Սենց բան ո՞վ է տեսել: Բոլորից, անգամ նորածին երեխայի փողն էլ կվերցնեն, որ մխսեն: Դարձել են ուզող Կարապետը՝ փո՜ղ-փո՜ղ, մինչև վե՛ րջ:

Վահան Սարգսյանի ՖԲ էջից

Այս նյութը դիտել են - 1838 անգամ