ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նախօրեին դրական է գնահատել վարչապետ Կարեն Կարապետյանի՝ ՀՀԿ-ին անդամակցելը:
Արդեն հետաքրքիր չէ, թե ինչու է Կարեն Կարապետյանը որոշել մտնել ՀՀԿ, այլ այն, որ աշխարհի ամենահին կուսակցություն «Դաշնակցությունը» համաձայն է վարչապետի սույն որոշմանը:
Նշենք, որ սա առաջին անգամը չէ, որ «Դաշնակցությունը» հանուն իշխանության կարող է տրորել և դավաճանել ժողովրդին և այժմ էլ ունենալով նախարարական պորտֆելներ, վախենալով կորցնել, զգուշանալով դուրս մնալ ընտրություններից, մտահոգվելով կերակրատաշտից զրկվելուց, կարող է հավանություն տալ ամենաանհավանականին:
Անկախությունից հետո «Դաշնակցությունը» մեկ անգամ չէ, որ աչքի է ընկել իր անկայուն վարքագծով. ելնելով անձնական շահերից՝ կա′մ կողմ է, կա′մ դեմ է իշխանության այս կամ այն առաջարկին. միայն թե ընտրություններում ունենա ԱԺ մտնելու համար անհրաժեշտ քվեներ:
Իշխանությունները միշտ էլ օգտագործել են «Դաշնակցությանը»՝ պահելով խելամտության սահմաններում, տալով ԱԺ մտնելու հնարավորություն և օգտագործելով իշխանական նպատակների համար, մեկ-մեկ էլ մատ են թափ տվել, ապացուցելու, թե ով է երկրի իրական տերը: Իսկ թե ինչու է «Դաշնակցությունը» հլու-հնազանդ ենթարկվում և ամեն անգամ դրական արձագանքում իշխանության յուրաքանչյուր քայլին, այլ հարց է, որն էլ հենց բնութագրում է «Դաշնակցությանը». ամեն կերպ մնալ ջրի երեսին:
Նման քաղաքականությունը «Դաշնակցությունը» հեռացրել է ժողովրդից, որով էլ բացատրվում է իշխանության կառքում լծվելը: Ժողովրդի մոտ կորցրել են վստահությունը իրենց խարդավանքներով, և այլ ճանապարհ չկա ձայն հավաքելու, քան իշխանություններին գովերգելը, որն էլ և անում են:
«Դաշնակցություն», «Դաշնակցություն». ի՞նչ էիր 1000 տարի առաջ, ի՞նչ դարձար 1000 տարի հետո:
Այս նյութը դիտել են - 1293 անգամ