«Լոս Անջելես-Մոսկվա ուղղությամբ թռչող ինքնաթիռը երեկ արտակարգ վայրէջք է կատարելԿանադայում՝ ուղևորներից մեկի ոչ ադեկվատ պահվածքի պատճառով: Այս մասին մեզ տեղեկացրեց ուղևորներից մեկը: Միջին տարիքի հայ տղամարդը թռիչքի ժամանակ սկսել է գոռգոռալ, սպառնալ, որ ահաբեկիչ է: «Ասում էր սաղիդ դեմքերը հիշում եմ, հերիք ա ինձ հետևեք, մինչև չգաք մորս բացատրեք ու ներողություն խնդրեք, ձեզ հանգիստ չեմ տալու:
Հետո բիզնես կլասի ուղևորներին էր անհանգստացնում, ասում էր՝ գնացեք ինքնաթիռի հետնամաս, սաղ իմ ասածներով ա լինելու, գողական պանյատներով»,- պատմում էր խմբագրություն դիմած մեր զրուցակիցը:
Ինքնաթիռի անձնակազմը, հասկանալով, որ վերջինս վտանգավոր է, նրան կապել են նստարանին, ապա հարկադրված վայրէջք են կատարել Կանադայի Բաֆֆին կղզում գտնվող Իքալուիթ քաղաքի օդանավակայանում, և նրան ոստիկանությունը բերման է ենթարկել հենց ինքնաթիռից»,–գրում է «Հայկական ժամանակ» թերթը։
Այս նյութը դիտել են - 1596 անգամ