ԱՄՆ-ի ամբողջ տարածքից ավելի քան 15 հազար իրավաբաններ և իրավական հարցերի փորձագետներ նամակ ստորագրելով ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփից պահանջել են հրաժարվել Սթիվ Բանոնին իր խմբի ռազմավարական հարցերի խորհրդական նշանակելուց:
Համաձայն «Ինդիփենդենթ» օրաթերթի լրատվական կայքի հաղորդման, նամակը Կոնգրեսի անդամներին է փոխանցվել մի քանի օր նրանից հետո, երբ Թրամփը պարտավորվեց Բանոնին հասցված ծանր մեղադրանքների դիմաց պաշտպանել իր կատարած ընտրությունը:
Բանոնը մեղադրվում է ռասիստական հայացքներ ունենալու մեջ:
«Թրամփը խոստացել է լինել բոլոր ամերիկացիների նախագահը, սակայն Բանոնին իր ավագ խորհրդականներից մեկը նշանակելով իր խոստման հակառակ է գործում»,-նշված է նամակում:
Թրամփը «Նյու Յորք Թայմզ»-ին տված հարցազրույցում պաշտպանելով Բանոնի ընտրությունն ասել է. «Եթե վստահ լինեի որ նա ռասիստ է, նրան այդ պաշտոնին չէի նշանակի»:
Այս նյութը դիտել են - 1198 անգամ