«Մենք բոլորս՝ ուկրաինացիները, ռուսները, բելառուսները, հայերը և ադրբեջանցիները, դուրս ենք եկել նույն բարեկամական ընտանիքից, որը կոչվում էր ԽՍՀՄ։ Այդ պատճառով մենք կգործադրենք բոլոր ջանքերը՝ խաղաղության, նորմալ կյանքի և մարդկանց հանգստության համար, որտեղ էլ որ դա լինի», - ասել է Բելառուսի նախագահը։
«ISNA» գործակալության հաղորդման համաձայն, Ալեքսանդր Լուկաշենկոն նշել է.-«Խնդիրը կարող է լուծվել բացառապես բանակցությունների սեղանի շուրջ և միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան: Լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ՝ Բելառուսը պատրաստ է կողմերին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել այդ հակամարտությունից խաղաղ ելք գտնելու հարցում»: Լուկաշենկոն հայտարարել է, որ մենք պատրաստ ենք Մինսկում անցկացնել ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունները:
Այս նյութը դիտել են - 1230 անգամ