Օբամայի առաջադրանքն է՝ Ռուսաստանի նախագահին ստիպել պատասխան տալ
2016-11-25 21:34:00

Հեղինակավոր New York Times պարբերականն իր խմբագրականում դիմել է ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբամային Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցով՝ Դեմոկրատական կուսակցության սերվերները կոտրելու գործում Մոսկվայի ներգրավվածության պատճառով:

Սպիտակ տունը հրապարակավ մեղադրել է Ռուսաստանին հաքերային հարձակման համար ու նախազգուշացրել ամերիկյան քաղաքականությանը չխառնվելու մասին:

Պարբերականի խմբագրականում նշվում է, որ Օբամայի վարչակազմը պետք է պատժամիջոցներ սահմանի հաքերային հարձակման հետ կապ ունեցող ռուսների դեմ:

Հոդվածում նշվում է , որ  Թրամփը բացահայտ հիացմունք է տածում Վլադիմիր Պուտինի հանդեպ ու դժվար թե գործի անցնի այս հարցերում: Օբամայի առաջադրանքն է՝ Ռուսաստանի նախագահին ստիպել պատասխան տալ:

Այս նյութը դիտել են - 1695 անգամ