Դեսպան Չարչօղլյանի հանդիպումը Հունաստանի ներքին գործերի նախարարի հետ
2016-11-25 21:35:00

Նոյեմբերի 25-ին Հունաստանում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը հանդիպեց Հունաստանի ներքին գործերի նախարար Պանագիոտիս Սկուրլետիսի հետ: 

Ողջունելով ՀՀ դեսպանին և վերջինիս մաղթելով արգասաբեր աշխատանք՝ նախարար Սկուրլետիսը համոզմունք հայտնեց, որ ՀՀ դեսպանն իր կարևոր ներդրումը կունենա երկու բարեկամ ժողովուրդների և երկրների միջև հարաբերությունների խորացման գործում: Նախարարը նշեց, որ հայ-հունական բարեկամությունը հիմնված է երկու ժողովուրդներին միավորող դարավոր պատմության, փոխադարձ հարգանքի և վստահության վրա:

Զրույցի ընթացքում քննարկվեցին հայ-հունական համագործակցության երկկողմ ծրագրերը, անդրադարձ կատարվեց փոխադարձ այցելությունների կազմակերպման կարևորությանը:

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրներին, մասնավորապես, Մերձավոր Արևելքում ընթացող գործընթացներին:

Զրուցակցի խնդրանքով դեսպան Չարչօղլյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի առաջմղման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերը:

Այս նյութը դիտել են - 1291 անգամ