Երկու եղբայրն էլ կատարյալ մասնագիտացված են շոուի հարցում... «Փաստ»2016-11-25 21:43:00

«Փաստ» թերթը գրում է. «Հերթական գաճաճ կուսակցությունը իշխանությունից կպոկի իր բաժինը` ապրիլյան ընտրություններում ԱԺ մտնելու տեսքով: Պարզվում է` ՄԻԱԿ կուսակցության երիտասարդները կրկին կծվարեն ՀՀԿ–ի լայնարձակ, տաքուկ և բարեգութ գրկում:
«Փաստի» տեղեկություններով հայաստանյան քաղաքական կյանքի Մայր Թերեզայի դերը ստանձնած Հանրապետական կուսակցությունը իր ցուցակներով խորհրդարան «կտանի» Նաիրա Կարապետյանին և հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանի եղբորը Լևոն Մարտիրոսյանին…
Ինչ խոսք, հաճելի է, որ երկու եղբայրն էլ կատարյալ մասնագիտացված են շոուի հարցում, մեր շատ սիրելի Գարիկը` պարզապես կոմեդիայի, իսկ ոչ պակաս սիրելի Լևոնը` քաղաքական կոմեդիայի ժանրում…
Այս նյութը դիտել են - 2236 անգամ