«Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը ՀՀ վարչապետի՝ ՀՀԿ-ին անդամակցումը բնութագրում է որպես «брак по расчету». «Կարեն Կարապետյանի բարձր վարկանիշից շահեց ՀՀԿ-ն և փորձելու է մարդկային կերպար ստանալ: Բայց մարդկային կերպար ստանալու համար պետք է այդ կուսակցությունից դուրս գան նաև անմարդկային դեմքերը:
Ինչպես չիստկա արվեց կառավարությունում, այդպես էլ ՀՀԿ-ում պետք է արվի, միայն այդ դեպքում մարդիկ կհավատան: Կարեն Կարապետյանը, կորցնելով վարկանիշ, կշահի այն քաղաքական պլատֆորմը, ինչի մասին ինքն ազնիվ ասել է այն յոթ կետերում:
Լինել վարչապետ խորհրդարանական երկրում և չլինել կուսակցական, նշանակում է լինել ընդամենը տնտեսական գործիչ, այլ ոչ՝ քաղաքական»: Կարեն Քոչարյանը սա ճիշտ որոշում է համարում և վստահեցնում, որ այդ որոշումից հետո ՀՀԿ-ում շատ անձինք կկորցնեն իրենց ազդեցությունը»,–գրում է «Առավոտ» թերթը։
Այս նյութը դիտել են - 1283 անգամ