« Արդեն մի քանի կետով նշել եմ, թե ինչի եմ դա անում»,- այսօր` ՀՀԿ 16-րդ համագումարի ժամանակ լրագրողների հետ զրույցում, ասել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը` պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է դարձել ՀՀԿ-ական:
Մեկ այլ հարցի, թե մարդիկ կան, որ 70 կետ կարող են ներկայացնել, թե ինչո՞ւ չպետք է լինել ՀՀԿ-ական, Կարապետյանը պատասխանեց.«Դե, թող առաջարկեն»:
Նկատառմանը, թե մտավախությունը չունի՞, որ իմիջի անկում կունենա, վարչապետը պատասխանեց կարճ` չունի.«Հանրապետական դառնալն իմ` երկար ու կարճ պաշտոնավարման հետ կապ չունի, արդեն ասացի` 7 պատճառ նշել եմ»:
Այս նյութը դիտել են - 1215 անգամ