ՀՀԿ-ն սկսել է սիրել և հարգել կոմունիստներին
2016-11-26 00:42:00
Այսօր՝ նոյեմբերի 26-ին, Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում մեկնարկել է Հայաստանի հանրապետական կուսակցության թվով 16-րդ համագումարը: Երկար սպասված համագումարին հրավիրված են մոտ 2000 հոգի, որից 1800-ը ՀՀԿ պատվիրակներն են, իսկ մոտ 200-ը՝ հյուրեր։ Հրավիրված է հայաստանյան 13 կուսակցություն, ինչպես նաև ՌԴ «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը, Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը և Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը:
Պարզ է, որ համագումարին պետք է հյուրեր լինեն: ԵԺԿ-ից հրավիրելը տրամաբանական է` ՀՀԿ-ն անդամակցում է այդ կառույցին: Հասկանալի է նաև Ռուսաստանի իշխող կուսակցության ներկայությունը համագումարին: Սակայն զարմանալի է Չինաստանի կոմունիստների ներկայությունը: Որպես ի՞նչ են սրանց հրավիրել: Ի վերջո, հանրապետականները նժդեհական են, նժդեհականությունն էլ հակակոմունիստական գաղափարախոսություն է:
Հավանաբար, Չինաստանի կոմկուսում տեղյակ չեն Հայաստանի հանրապետականների պաշտոնական գաղափարախոսությունից, քանզի դժվար է պատկերացնել, որ նրանք կընդունեին հրավերը և կգային Երևան: Իսկ թե ինչ կասեն նրանք, երբ հասկանան, թե ուր են եկել` հայտնի չէ:
shame.am
Այս նյութը դիտել են - 1064 անգամ