ՀՀԿ-ի հաջողության պարագայում Կարեն Կարապետյանը շարունակելու է գլխավորել գործադիր իշխանությունը...
2016-11-26 00:53:00

Նախագահ Սերժ Սարգսյանն իր ելույթով փակեց, խորհրդարանական ընտրություններից հետո ով է լինելու ՀՀԿ-ի վարչապետի թեկնածուն, ասեկոսեների ճանապարհը՝ հայտարարելով, որ ՀՀԿ-ի հաջողության պարագայում Կարեն Կարապետյանը շարունակելու է գլխավորել գործադիր իշխանությունը:

Մյուս կողմից, եթե հաշվի առնենք, որ գալիք ընտրություններում խորհրդարան ընտրելուց զատ մեր քաղաքացիները փաստացի ընտրելու են նաև վարչապետ, Սերժ Սարգսյանը ձևավորում է ավանդույթ , որպեսզի ընտրություններից առաջ բոլոր քաղաքական ուժերը հստակորեն ներկայացնեն վարչապետի իրենց թեկնածուներին: Ինչը շատ տրամաբանական է, քանզի հենց վարչապետն է լինելու երկրի քաղաքական և գործադիր թիվ մեկ պաշտոնյան: 
ՀՀԿ-ի վարչապետի անունը արդեն պարզ է, սպասենք մյուս կուսակցություններին...

Մենուա Հարությունյան

Այս նյութը դիտել են - 1521 անգամ