Այն,որ Կարեն Կարապետյանը մյուս վարչապետների համեմատ առավել դրական արդյունքներ կարձանագրի,դրանում չեմ կասկածում:
Նախորդները,և հատկապես Հրանտ Բագրատյանը, Տիգրան Սարգսյանը և Հովիկ Աբրահամյանը այնպիսի էշություններ են արել,որ նրանց արածների համեմատ դժվար չէ որոշակի դրական արդյունքներ արձանագրել:
Բայց միայն այդքանը բավական չէ,որ տնտեսության մեջ էական աճ տեղի ունենա,աղքատությունը,կոռուպցիան,աղաղակող սօցիալական անարդարությունը վերացվի,Հայաստանը դատարկող արտագաղթը կանգնեցվի:
Հարկավոր են և անհրաժեշտ համակարգային փոփոխություններ:
Հակառակ դեպքում բոլոր գործողությունները կնմանվի գոմաղբի վրա օծանելիք ցանելուն, թեկուզև քաղցրաբույր ու թանկարժեք:
Սկզբնական փուլում օծանելիքի հաճելի բույրը ժամանակավորապես կմեղմի գարշահոտը,բայց գոմաղբը չի դադարի գոմաղբ լինելուց,իսկ որոշ ժամանակ անց կտարածվի նույն գարշահոտությունը: