Տեղին է հիշել՝ «Хотели как лучше, получилось как всегда»...2016-11-27 13:11:00
Ապրիլյան քառօրյա պատերազմից ու «Սասնա Ծռեր»ի հերոսական ապստամբությունը ճնշելուց հետո Սերժին այլ դրություն չեր մնում ու ընդամենը 1մմի վրա էր գտնվում ողջ հանցավոր ռեժիմի հրաժարականը: Ուստի իշխանության այդ յուղոտ պատառը ու նորից իշխանության մնալը իրեն դրդեց անել «արմատական» քայլեր:
Միամիտ խեղճացած ու մինչև վերջին կոպեկը սնանկացած ժողովրդին իբր չգիտեմ խրուշչովյան ձնհալ ասեմ, թե գորբաչեվի պերեստրոյկա, սկսեց իշխանության մի քանի հոտածների հանել ու տեղը նշանակել «նոր» մարդկանց, իբր տեխնոկրատների, որոնք էլ ավելի պրոֆեսիոնալ էին, կրթված, դոկտորականները գրպանին դրած նոր աֆերիստ մախինատորների:
Արդյունքում ոչինչ չփոխվեց: Էլի բյուջեից նոր ատկատներ, Էլի բիզնես կլասով արտասահմանյան գործուղումներ, իսկ այս շաբաթվա ընթացքում վերջնական քոփի փեստ արեցին ՍՍՀՄ պոլիտբյուրոյի կառավարման միակուսակցական համակարգը:
Բանակը վերջնականորեն ու օրենքով սարքեցին քաղաքական կառույց՝ պաշտպանության նախևապանին, դարձնելով ոչ միայն ՀՀԿ անդամ այլ իրենց պոլիտբյուրոյի անդամ:
Միևնույն է, ա՛յ ոչ բարով իշխանիկներ, ինչ էլ որ անեք, ոչ մի լավ բան չեք կարողանալու անեք, ու այստեղ տեղին է հիշել ողորմածիկ Չեռնոմիրդինի արդեն թևավոր դառած խոսքը՝ «Хотели как лучше, получилось как всегда»:
Աշոտ Ժամկոչյան
Այս նյութը դիտել են - 2695 անգամ