Քլինթոնին տրված ձայները 7 տոկոսով քիչ են եղել. Պահանջվում է վերահաշվարկ
2016-11-27 22:32:00

Դեմոկրատական պարտված թեկնածուի շտաբը հայտարարել է, որ Հիլարի Քլինթոնը միանում է երկրի մի քանի նահանգներում ձայները վերահաշվարկելու Կանաչ կուսակցության թեկնածու ՝ Ջիլ Սթեյնի պահանջին:

Ջիլ Սթեյնը պահանջում է մի քանի նահանգներում, ներառյալ` Վիսկանսինում, վերահաշվարկել ձայները:

Կանաչ կուսակցության թեկնածուն Քլինթոնի աջակիցների օգնությամբ մի քանի միլիոն դոլար է հանգանակել ՝ ձայների վերահաշվարկման ծախսերը փակելու համար: Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ կողմ է ընտրությունների ձայների վերահաշվարկի պահանջին:

Համակարգչային փորձագետների համոզմամբ,  էլեկտրոնային ճանապարհով  Քլինթոնին տրված  ձայները 7 տոկոսով քիչ են եղել:

Դոնալդ Թրամփը հակազդելով այդ հարցին հայտարարել է, որ ընտրությունները հաստատվել են ժողովրդի կողմից և պետք է հարգել այդ ընտրությունը:

Այս նյութը դիտել են - 1383 անգամ