Եթե ազգային մտածողությունը կամ եկեղեցին չեն կարողանում լուծել այս հարցը, ապա...
2016-11-27 23:05:00

Պետք է խոստովանենք, որ հայ ընտանիքի ներկա մոդելը առողջ մտածողության հետ որևէ կապ չունի, և այն պատկերացումները, որոնք մեզ տրվել են իսկական հայկական ընտանիքի մասին մեր դասագրքերում և տարբեր այլ աղբյուրներից, որևէ աղերս չունեն իրականության հետ։ Հատկապես վերջին տարիներին գնալով աճում է ընտանեկան բռնության զոհերի թիվը, որոնք բացառապես կանայք են։ Հաշվի առնելով մեր ազգային մտածողությունը, ինչպես նաև եկեղեցու դերը, լիովին հասկանալի են մոտեցումները հասարկության մեջ կնոջ դերի ընկալման շուրջ, սակայն եթե այս պատկերացումները անցնում են մարդու հիմնարար իրավունքների սահմանը, և չեն հանգեցնում ընտանեկան երջանկության, ուրեմն դրանք սխալ են և պետք է հիմնովին քանդվեն։ Եթե ազգային մտածողությունը կամ եկեղեցին չեն կարողանում լուծել այս հարցը, և մենք որպես ազգ այդ աստիճան քաղաքակրթված և բարձր արժեհամակարգի տեր չենք, ուրեմն այդ հարցը պետք է լուծվի իրավական դաշտում՝ համապատասխան օրենսդրական կարգավորումներով։

Արմինե Վարդևանյան / Ֆեյսբուքյան էջ

Այս նյութը դիտել են - 2001 անգամ