Կուբան էլ ինչպես մյուս երկրները չգիտի ինչ կարող է ակնկալել ԱՄՆ-ի նոր կառավարությունից
2016-11-28 04:16:00

CNN-ը գրում է Վախճանվեց Կուբայի հեղափոխության հայրը և դա այն հանգամանքներում, երբ  Սպիտակ տանը փոփոխություններ են սկսվում: Իշխանության է գալու նախագահ, ով սպառնացել է, որ իր ողջ ջանքերն ի գործ է դնելու ՝ Օբամայի արած քայլերը զորայցնելու համար: Թրամփը բազմիցս խոսել է Կուբայի հետ առևտրական ու դիվանագիտական կապերը վերսկսմանն ուղղված համաձայնությունները չեղարկելու մասին: Իսկ ընտրվելուց առաջ, Թրամփն ասել էր, որ ցանկանում է Կուբայում հյուրանոց բացել:

Հարցին նաև մյուս կողմից: Կուբան էլ ինչպես մյուս երկրները չգիտի ինչ կարող է ակնկալել ԱՄՆ-ի նոր կառավարությունից: Նամանավանդ, որ դեռևս պարզ չէ, թե ո՞վ է լինելու նրա կառավարության պետքարտուղարը: Կուբայում նաև հուսով են, որ եթե ԱՄՆ-ի նախագահը ցանկանա վերջ դնել թշնամանքին, ուրեմն ապագայում ամեն ինչ լավ է լինելու:  2015 թվականին Կուբան ազատ արձակեց 53 քաղբանտարկյալների, որից հետո, Վաշինգտոնը վերականգնեց Հավանայի հետ իր դիվանագիտական հարաբերությունները: Թրամփը հայտարարել է, որ Օբամայի տված բոլոր խոստումները պայմանավորված են հաջորդ նախագահի հրմանագրով: Սա հնեց այն է, ինչ Թրամփը պատրաստվում է անել , միթե Կաստորյի կառավարությունը դրական պատասխանի մեր պահանջին ՝ այն է Կուբայի ժողովրդին կրոնական ու քաղաքական ազատություն տալը և քաղբանտարկյալների ազատ արձակումը:

Այս նյութը դիտել են - 1321 անգամ