Ազգային ժողովի արտահերթ նիստում արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ներկայացրեց «Կուսակցությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ անելու մասին նախագիծը:
«Ե՞րբ ենք անդրադառնալու այդ խնդրին, որ ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերը, և նրանք, որոնք որոշակի տոկոս են ապահովել ընտրություններում, կարողանան իրենց հարմարավետ զգալ, գոնե նվազագույն պահանջները կարողանան հոգալ տարածքներում: Այն, ինչ հիմա ունենք օրենսդրությամբ, չափից դուրս անբավարար է»,- հայտարարեց Աղվան Վարդանյանը:
ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի խոսքերով՝ ակնհայտ է, որ սահմանադրական փոփոխություններից հետո քաղաքական առանցքային դերակատար են դառնալու կուսակցությունները: Սակայն, ակնհայտ է նաև, որ քաղաքական կուսակցություններն ունեն որոշակի ֆինանսական ինքնաբավության խնդիր. միշտ իշխանության մեջ եղած քաղաքական ուժերը տնօրինում են ավելի շատ միջոցներ՝ իրենց գաղափարները տարածելու ու ազդեցություն ունենալու առումով, իսկ այն, ինչ ենթադրում է օրենսդրությունը, չափազանց նվազ գումար է:
Այս նյութը դիտել են - 1241 անգամ