«Մեր իրականության մեջ ազդեցիկ կուսակցություններ կան, տիկի՛ն Զոհրաբյան, որ նույնիսկ մեկ տարի չկարողացան իրենց խմբակցությունը պահել, այնպես որ բարի եղեք, կուսակցության մասին խոսելիս չպայմանավորել միայն ու միայն քանակով», նման կարծիք հայտնեց ՀՀԿ խմբակցության անդամ, Քրիստոնյա-դեմոկրատների կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը, ում դուր չեկավ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի՝ մարդ-կուսակցությունների մասին հայտարարությունը:
«Հայկազյան ու Սուքիասյան բառարանում էլ հապավում չմնաց, որ կուսակցություն չգրանցեն: 79-ից 70-ը մարդ կուսակցություն են»,- այսօր ԱԺ-ում հայտարարեց ԲՀԿ-ի առաջնորդ Նաիրա Զոհրաբյանը և հավելեց. «Եթե օրենքը հիմա էլ կիրառվի, 79 կուսակցությունից 70-ը չի բավարարի օրենքի պահանջին: Մարդ կուսակցությունների նպատակը բազարն է: Այս օրինագծի ընդունմամբ քաղաքական բիզնեսը բարգավաճելու է»: ԲՀԿ-ի առաջնորդն անդրադարձավ նաև ՀՀԿ-ի վերջերս 7000 մարդու անդամակցությանը, որը, ըստ պատգամավորի, ստիպողաբար է եղել:
USArmenianews-ը հիշեցնում է, որ խորհրդարանում քննարկվում էր կուսակցությունների մասին օրինագիծը:
Այս նյութը դիտել են - 1062 անգամ