Նա հավաստիացրեց, որ իրեն հաջորդ ընտրություններից հետո պաշտոն չեն խոստացել.
«Իհա՛րկե ոչ: Ընդհանրապես, ես կարծում եմ, որ, որևէ մեկին հետագա պաշտոնավարման հետ կապված խոստում ձևակերպումն ինքնին, ոչ այդպիսի ձևաչափ կա, նույնիսկ կոռեկտ չէ, որ այդպիսի բան կարող է հնչել:
Նախագահի հայտարարությունը՝ կապված վարչապետի հետ, դա կառավարությանը տրված կամ վարչապետին տրված վստահության քվե էր՝ նաև հետագայում շարունակելու այն բարեփոխումների գիծը, որն այս կառավարությունը վերցրել է իր վրա:
Եվ նախագահն ընդամենն ասում էր՝ եթե Հանրապետականը հնարավորություն ունենա ձևավորել կառավարություն, ապա այդ կառավարության վարչապետը կլինի Կարեն Կարապետյանը: Դա նշանակում է՝ ներկուսակցական որոշումների կայացման համատեքստում որոշակի պատասխանատվություն:
Իսկ եթե ավելի կոնկրետ պատասխան եք ուզում, թույլ տվեք առաջին նիստը կայանա, հետո մանրամասն կպատմեմ»,- հայտարարեց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:
Այս նյութը դիտել են - 1980 անգամ