Մինչև Թրամպի երդմնակալությունը, ԱՄՆ-ն դաշինք կկնքի Մոսկվայի հետ
2016-11-28 06:11:00

ԱՄՆ-ի պետքարտուղարը պնդում է, որ նախքան այդ երկրի նորընտիր նախագահի երդման արարողությունը պետք է Հալեպի հարցով դաշինք կնքել Մոսկվայի հետ:

«Մոսկվայի հետ նման պայմանագրի ստորագրումը մեծ առաջընթաց է երկկողմ հարաբերությունների բարելավման կոնտեքստում»,- ասել է պետքարտուղար Քերրին։

«WASHINGTON POST»-ի հաղորդման համաձայն՝ ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նախագահության շրջանն սկսելով, ձգտելու է կարգավորել Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև գոյություն ունեցող տարաձայնությունները:

Սակայն, եթե հիշենք, ապա ավելի վաղ նորընտիր նախագահ Թրամփը հայտարարել էր, որ դեմ է Սիրիայի հարցով Սպիտակ տան վարած քաղաքականությանը:

Այս նյութը դիտել են - 1298 անգամ