«Իրատես»-ը զրուցել է կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի հետ, ով ներկա է եղել ՀՀԿ համագումարին:
-Դուք հավատո՞ւմ եք, որ Հայաստանում արմատական փոփոխություններ կլինեն։
-Առանց հավատալու ես երաժշտություն չէի գրի։
-«Փոխողները» նույն մարդիկ են, նրանց միջոցով փոփոխություն ակնկալելը միամտություն չէ՞։
-Դուք դետալների մեջ եք մտնում, ես խոսում եմ իդեայի մասին։ Հայաստանում վերափոխումների շրջան է սկսվել, հուսով եմ, որ դա կընդգրկի երկրի բոլոր բնագավառները։
-Փաստորեն, Դուք հավատո՞ւմ եք այն մարդկանց, ովքեր տարիներ շարունակ իշխանությունում են, սակայն լուրջ փոփոխություններ այդպես էլ չձեռնարկեցին։
-Ես հավատում եմ մարդ արարածին, որ կարող է վերափոխվել, մտածել, մտահոգվել։ Ես դատական գործընթացներին չեմ հավատում։ Ես միշտ իշխող կուսակցությանը հավատում եմ, որովհետև ինչ-որ բան անելու հնարավորություն ունի։
-Տարիներ շարունակ այդ հնարավորությունը տրված էր, ինչո՞ւ չարեցին։
-Դուք ուզում եք դետեկտի՞վ քննարկել, գործ չունեք։ Երկրորդ՝ հավատում եմ մարդուն, որ նա կարող է վերափոխվել ու ամեն ինչ անել։
Այս նյութը դիտել են - 1577 անգամ