«Փաստ» օրաթերթը գրում է. Արդեն մի քանի օր է` համացանցը ողողված է քննարկումներով, թե ովքեր են այն 7000 ՀՀ քաղաքացիները, ովքեր անդամագրման դիմումներ են ներկայացրել Հայաստանի Հանրապետական կուսակցությանը:
«Փաստի» հավաստի տեղեկություններով` այդ անձինք, հիմնականում, Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության աշխատակիցներն են, որոնց անդամագրման համար ՀԷՑ–ի ղեկավարությունը նախօրոք մանրակրկիտ աշխատանքներ է տարել: Փաստորեն, գործարար Սամվել Կարապետյանը (Կալուգայի Սամվելը) անուրանալի ու բացառիկ աջակցություն–նվեր էր արել իշխող կուսակցությանը` իրենց համագումարի շեմին: Այս «նախաձեռնությանը» միացել են նաև գազի ոլորտի աշխատակիցները:
Իսկ թե «լույսի մարդկանց» կհաջողվի լուսավորել ՀՀԿ–ի «մութ» անցյալը կամ գոնե պայծառ ապագան` դժվար է կանխատեսել:
Այս նյութը դիտել են - 926 անգամ