Իրան-Վեցնյակ միջուկային համաձայնության պահպանումն ԱՄՆ-ի օգտին է լինելու
2016-11-28 22:23:00

«Իրան-Վեցնյակ միջուկային համաձայնության պահպանումն ԱՄՆ-ի օգտին է լինելու»,- այս մասին «CNN» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ԱՄՆ-ի ազգային անվտանգության խորհրդական Սուզան Ռայսնը

Ըստ խորհրդականի Իրան-Վեցնյակ համաձայնությունը տարբեր ձեռքբերումներ է ունեցել:

Նրա խոսքերով՝ ներկայումս մոտ մեկուկես տարի է անցել համաձայնության իրագործման ժամկետից և Իրանը միշտ հարգել է իր հանձնառությունները, սակայն  Թրամփի խորհրդականները և Հանրապետական կուսակցության դիվանագետները Իրան-Վեցնյակ համաձայնության վերանայման պահանջ են ներկայացրել:

Այս նյութը դիտել են - 1146 անգամ