Մհեր Սեդրակյանը ինքնակամ լքում է ՀՀԿ-ի շարքերը
2016-11-28 22:42:00

«Դեռ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը չմեկնարկած՝ խորհրդարանում պատգամավորական շարքերը սկսում են նոսրանալ:

Եվ այսպես՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը, նույն ինքը՝ Թոխմախի Մհերը, կարծես թե, լքում է ՀՀԿ-ական շարքերը:

Նրան խորհրդարանում սեպտեմբերյան հայտնի դեպքից հետո այլևս չեն տեսել: Ի դեպ, Հայաստանի Հանրապետական կուսակցության 16-րդ համագումարին նույնպես նրան չհանդիպեցինք:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ին դիմակավորված անձինք ներխուժել էին Մ. Սեդրակյանի բնակարան և հետախուզվող անձի որոնել, ինչից հետո հայտնի կամ անհայտ պատճառներով պատգամավորը պարփակվել է իր մեջ ու դադարեցրել օրենսդրական գործունեությունը»,–գրում է թերթը։

Այս նյութը դիտել են - 2259 անգամ