Կամ նստեք, կամ դուրս գնացեք. Բագրատյանը՝ Արփինե Հովհաննիսյանին
2016-11-29 05:22:00

 

ԱԺ արտահերթ նիստում քննարկվում էր «ԱԺ կանոնակարգ» նոր օրենքը: Ելույթ ունեցավ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Նրա ելույթի ժամանակ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը կանգնած ինչ-որ մեկի հետ էր զրուցում, ինչը վրդովեցրեց Բագրատյանին:«Կամ նստեք, կամ դուրս գնացեք»,- նախարարին դիմեց նա:

Պատգամավորի դիտողությունը դուր չեկավ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովին: «Պարոն Բագրատյան, դեռ վարչապետ չեք դարձել»,- ասաց նա:

«Կուզենանք` կդառնանք: Վախենամ` շուտով այլ ելք չունենաք»,- ասաց Բագրատյանը:

Այս նյութը դիտել են - 1583 անգամ