Ինչպես հայտնի է, այս օրերին Երևանի փողոցներում Գագիկ Ծառուկյանի վերադարձի պահանջով ստորագրահավաք է անցկացվում։ Սակայն ոչ ոք չգիտի, թե ով է նախաձեռնության կազմակերպիչը։
ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը «Ժամանակ»-ին ասել է, որ դրա անհրաժեշտությունը չկա, քանի որ «Ծառուկյանի վերադարձը համաժողովրդական պահանջ է»։
«Ժամանակ»-ին հայտնի է դարձել, որ ստորագրահավաքի կազմակերպիչը քաղաքական ուժերից մեկն է, որը որոշել է հավաքված ստորագրությունները «վաճառել» Ծառուկյանին, «քավել» մեղքերը և տեղ ստանալ Ծառուկյանի հնարավոր դաշինքում:
Այս նյութը դիտել են - 1593 անգամ