Ստամբուլի կենտրոնում ուժգին պայթյուն է որոտացել:
Reuters գործակալությունը հաղորդում է մի քանի զոհի մասին, կան բազմաթիվ վիրավորներ: Այլ լրատվամիջոցներ նշում են, որ զոհերը երկուսն են՝ մեկը զբոսաշրջիկ։
Հաղորդվում է նաև, որ դեպքի վայր մեկնող ոստիկանական մի մեքենա վթարի է ենթարկվել ու գլխիվայր շրջվել:
Պայթյունի հստակ պատճառը դեռ հայտնի չէ: Շրջանառվում է մահապարտ ահաբեկչի կողմից իրականացված ահաբեկչության վարկածը:
Ստամբուլի կենտրոնական հրապարակներից Սուլթանահմեթում խոշոր պայթյուն է տեղի ունեցել:
Այս պահին դեպքի վայր են ուղարկվել շտապօգնության բազմաթիվ մեքենաներ: Դեպքի վայրում են ոստիկանության աշխատակիցները:
Ըստ Turkish Daily News-ի՝ պայթյունն այնքան հզոր է եղել, որ այն լսվել է հարակից թաղամասերում։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Հրապարակվել է դեպքի վայրից տեսանյութ.