«Մեր տեղեկություններով՝ Դումանյանները շատ վիրավորված են իշխանություններից: Անգամ լուրեր կան, որ նրանք ցանկանում են արտագաղթել: Վերջին հարվածը ՀՀԿ ԳՄ կազմից Դերենիկ Դումանյանին հանելն էր: Ոչ վաղ անցյալում հայր Դումանյանն առողջապահության նախարարն էր, որդին՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարը, ապա՝ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալը:
Սակայն վերևներում գտան, որ ընտանիքից մեկը պետք է պաշտոնյա լինի, և ավագ Դումանյանը տեղը զիջեց կրտսերին: Ապա դուրս եկավ նաև ԲՈՒՀ մասնագիտական հանձնաժողովից, իսկ Հովիկ Արգամիչի գահընկեցությունից հետո ազատվեցին նաև Գուրգեն Դումանյանից: Երկրից հեռանալու մասին լուրերը չհաջողվեց ճշտել, քանի որ Դումանյանները վերջին օրերին անհասանելի են»,–գրում է «Հրապարակ» թերթը։
Այս նյութը դիտել են - 1401 անգամ