ԱՄՆ-ի Սպիտակ տունը մերժել է նախագահի պաշտոնում ընտրված Դոնալդ Թրամփի այն առաջարկը, ըստ որի քաղաքացիությունից պիտի զրկվեն կամ մեկ տարի ժամկետով ազատազրկվեն այն բոլոր անձինք, ովքեր կայրեն ամերիկյան դրոշը։ Դեռեւս 1989 թվականին էր ԱՄՆ-ի Գերագույն դատարանը կայացրել որոշում այն մասին, որ Սահմանադրությունը մարդկանց չի զրկում դրոշ այրելու իրավունքից՝ այն համարելով խոսքի ազատության դրսեւորում։
Ժողովրդականություն չվայելող պատերազմների եւ վիճահարույց այլ հարցերի շուրջ իրենց վրդովմունքն ու բողոքն արտահայտելու համար ԱՄՆ-ում ցուցարարները հաճախ են այրել ամերիկյան դրոշներ։ Ամերիկացիներից շատերն են ազգային ամենակարեւոր այս խորհրդանշի այրումը համարում պղծում։ Հատկապես զինված ուժերի ներկայացուցիչներն են ցուցաբերում ամենաանհանդուրժողական մոտեցումը՝ այրման փաստը համարելով ամերիկացի զինվորականների զոհողությունների նկատմամբ հարգանքի պակաս։
Այս նյութը դիտել են - 1499 անգամ