CIA-լրատվական գործակալությունը գրում է, Թրամփը երկրորդ անգամ է հանդիպել Ռոմնիին՝ քննարկելու պետքարտուղարի պաշտոնում վերջինիս նշանակման հավանականությունը: Հանդիպմանը մասնակցում էր նաև Թրամփի վարչակազմի ապագա ղեկավար Ռեյնս Փրիբուսը:
Ինն ամիս առաջ իր ելույթի ընթացքում Միթ Ռոմնին քննադատել էր Թրամփին և իր աջակցությունն էր հայտնել հանրապետական կուսակցության նախնական ընտրությունների շրջանում Թրամփի մրցակիցներին: Մարտ ամսին նա հայտարարել էր, որ Թրամփի տնտեսական ծրագիրը երկիրը կբերի երկարաժամկետ անկման, իսկ արտաքին քաղաքականության հարցերում Թրամփը չափազանց անպատրաստ է:
Դոնալդ Թրամփը դեռևս չի կողմնորոշվել, թե ով է զբաղեցնելու մի շարք կարևոր բարձրաստիճան պաշտոններ, ներառյալ պետքարտուղարի պաշտոնը: Միթ Ռոմնիից բացի պետքարտուղարի պաշտոնի հավակնորդներից են Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդի Ջուլիանին, Թենեսի նահանգից սենատոր Բոբ Քորքերը և թոշակի անցած գեներալ Դեյվիդ Փեթրաուսը, ով նաև ժամանակին ղեկավարել է Կենտրոնական հետախուզական գործակալությունը:
Այս նյութը դիտել են - 1627 անգամ