Ուորլիք հրաժարականի պատճառները
2016-11-30 23:58:00

APPA լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Ջեյմս Ուորլիքը չորեքշաբթի օրը ԼՂ-ի հակամարտության կապակցությամբ  հարցազրույցի ժամանակ ասել է. «Իմ հրաժարականը սոսկ անձնական բնույթ է կրում և կապված է մասնավոր ոլորտում  ապագա գործունեության հետ և դրա համար քաղաքական պատճառներ չկան»:

Ջեյմս Ուորլիքը տեղեկացրել է ԵԱՀԿ Մինսկի ամերիկացի համանախագահի պաշտոնում երկու անձանց նշանակման մասին, հավելելով. «Անկասկած այս խմբում Վաշինգտոնի ներկայացուցիչները հաջողությամբ շարունակելու են կատարել իրենց պարտականությունները»:

USArmenianews-ը հիշեցնում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահն անցած շաբաթ հայտարարեց, որ վայր է դնում իր լիազորությունները:

Այս նյութը դիտել են - 1728 անգամ