Չորեքշաբթի օրը Բրիտանիայի վարչապետի խոսնակը հայտարարել է.«Պաշտոնական Լոնդոնը հաստատապես շարունակելու է հովանավորել Իրանի հետ կայացած միջուկային համաձայնությունը»:
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի կողմից միջուկային համաձայնության չեղարկման հավանականության մասին Թերեզա Մեյի խոսնակն ասել է.«Միջուկային համաձայնության կարևորության մասին Բրիտանիայի դիրքորոշումները պարզ ու հստակ են: Համաձայնության կայացման համար դիվանագիտական մեծ ջանքեր են կատարվել»:
Նախնտրական քարոզարշավի իր ելույթների ընթացքում Թրամփը սպառնացել էր, որ հաղթելու դեպքում չեղարկելու է Իրանի հետ կայացած միջուկային համաձայնությունը, սակայն ընտրություններում հաղթելուց հետո նա մեղմել է իր դիրքորոշումները:
Այս նյութը դիտել են - 1372 անգամ