ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ երկրի նախագահ Բարաք Օբաման իր որդուն՝ Բո Բայդենին, ով քաղցկեղով հիվանդ էր, նյութական օգնություն է առաջարկել:
«Ես վախենում էի, որ եթե Բոն ստիպված լիներ հրաժարական տալ, չէր կարողանա հույսը դնել սեփական ուժերի վրա: Բայց ես ասացի, որ մենք մի բան կանենք, Ջիլն ու ես կվաճառենք տունն ու ամեն ինչ լավ կլինի: Օբաման կանգնեց ու ասաց. «Մի՛ վաճառիր տունը: Խոստացիր, որ չես վաճառի այն: Ես քեզ գումար կտամ՝ որքան պետք է»», - պատմել է Բայդենը:
Բայդենն իր և Օբամայի ընտանիքների հարաբերությունները շատ անձնական է անվանել:
Հիշեցնենք, որ Բո Բայդենը մահացել է 2015 թվականի մայիսի 30-ին:
Այս նյութը դիտել են - 1511 անգամ