Արմեն Աշոտյանն ու երիտհանրապետականները իրենց մեկնաբանություններով խայտառակում են «իրենց տիրոջ» խոսքերը
2016-12-01 14:12:00
ՀՀԿ համագումարի ընթացքում Սերժ Սարգսյանի հնչեցրած այսպես կոչված «յոթ խորհուրդը» երիտհանարապետականների և իրենց կայացած քաղաքական գործիչներ համարող կուսակցականների համար, հատկապես սոցցանցային տիրույթում տևական ժամանակ գրառումների տեսքով ստորաքարշությամբ զբաղվելու և քծնանքով իրենց կարիերայի ճանապարհը հարթելու պարարտ հող են ստեղծեցին։ 
Եթե նույնիսկ այդ յոթ խորհուրդները մարդկության պատմության ընթացքում երբևէ հնրած ամենաիմաստուն մտքերը լինեին՝ այն ձևը, որով երիտհանարապետականները և օրինակ Արմեն Աշոտյանը մատուցում կամ մեկնաբանում են այն լավագույն դեպքում ծաղրի է ենթարկվում, իսկ վատագույ դեպքում մեծացնում հասարկության նողկանքն ու ատելությունը այս իշխանությունների նկատմամբ։
Ի դեպ, Աշոտյանի մասին։
Այս մարդն իրեն դրել է Մովսեսի տեղը, որը թափառական հրեա ժողովրդին Սինա լեռան գագաթից բերում է Աստծո 10 պատվիրանները։
Պարոն Աշոտյանին մեկը թող իջեցնի երկնքից, և որքան էլ սթրեսային լինի նրա համար համակերպվելը այն մտքի հետ, որ ՀՀԿ համագումարը, ինչպես նաև այստեղ հնչած ելույթները որևէ կերպ պատմական չէին, նրան պետք է ասել ճմաշրտությունը, որ այս համագումարն ու սրան մասնակցած մարդիկ աստվածաշչնյան կամ առասպելական կերպարներ չեն, իսկ երիտհանարապետականներն էլ Քրիստոի առաքյալները չեն, որոնց գրի են առնում կամ մեկնաբանում «իրենց տիրոջ» խոսքերը։
Կարեն Համբարձումյանի ՖԲ էջից
Այս նյութը դիտել են - 1352 անգամ