Գլենդեյլի ուսուցիչները ավելի շատ բան կիմանան Հայոց ցեղասպանության մասին
2016-12-01 20:09:00

Գլենդեյլում ուսուցիչները լրացուցիչ վերապատրաստում կանցնեն Հայոց ցեղասպանության եւ այլ դաժան հանցագործությունների պատմությունը դասավանդելու համար։

Հունվարին պատմության ու գրականության մոտ 25 ուսուցիչներ կմասնակցեն երկշաբաթյա դասընթացների, որոնք կանցկացնեն ցեղասպանության հարցերով փորձագետները, հայտնում է Glendale News-Press–ը։

Դասընթացների հիմնական թեման է Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում, որի հետեւանքով 1 5 մլն հայ է սպանվել։

Գլենդեյլի դպրոցների միավորված խորհրդի ներկայացուցիչ Ժակլին Պերեզի խոսքով այս թեմայի ուսուցանումը առանձնահատում կարեւորություն ունի Գլենդեյլի բնակիչների համար, ու նրանք ուզում են, որ ուսուցիչները ավելի պատրաստված լինեն։

2013-ից սկսած՝ Գլենդեյլի ուսուցիչներն ու դպրոցականնները ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, ազատվում են պարապմունքներից։

Այս նյութը դիտել են - 1436 անգամ