«Առաջիկայում գրեթե բոլոր նախարարություններում և գերատեսչություններում մեծ կրճատումներ են սպասվում: Երեկ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ 5 ԾԻԳ է կրճատվել: Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն էլ հայտարարեց, որ իր ղեկավարած գերատեսչությունում կրճատումները կարող են հասնել 22 տոկոսի:
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ներքին կարգով հրահանգվել է բոլոր նախարարություններին պատրաստվել առնվազն 20 տոկոս կրճատումների: Մեր տեղեկություններով՝ կրճատումների ավելի մեծ ալիքը սպասվում է ԱԺ ընտրություններից հետո: Կրճատումների ալիքը, թերևս, չի հասնի միայն պաշտպանության նախարարություն, ոստիկանություն և ԱԱԾ»,–գրում է թերթը։
Այս նյութը դիտել են - 1653 անգամ