Շիրակի մարզպետն ընդդեմ ՀՅԴ կառույցի ղեկավարի...«Փաստ»
2016-12-01 22:15:00

«Փաստ»-ի տեղեկացմամբ՝ կտրուկ սրվել են Շիրակի ՀՅԴ–ական մարզպետ Հովսեփ Սիմոնյանի և մարզային կառույցի ղեկավար Ռոմիկ Մանուկյանի հարաբերությունները: Ավելին՝ Շիրակի մարզում սկանդալների պատճառ դարձած դպրոցների տնօրենների փոփոխման հետևում հենց Ռոմիկ Մանուկյանն է կանգնած, սակայն մեղադրանքների ու քննադատության սլաքներն ուղղված են մարզպետի դեմ:

«Փաստի» տեղեկություններով` Հովսեփ Սիմոնյանն այս մասին բողոքել է նաև ՀՅԴ կենտրոնական մարմնին, որտեղ վերջինիս ասել են՝ մի քիչ համբերի:

Այս երկու դաշնակցական դեմքերի բախումը 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ ունենալու է այն նույն հետևանքը, ինչը եղավ Գյումրու ավագանու ընտրության ժամանակ, երբ ՀՅԴ–ն խայտառակ քիչ թվով ձայներ ստացավ` ունենալով դաշնակցական մարզպետ և այլ իշխանական լծակներ: ՀՅԴ վերնախավում քննարկվում է Շիրակի կառույցում արմատական փոփոխությունների գնալը:

Այս նյութը դիտել են - 1729 անգամ