Որպես կայքի մշտական հետևորդ և հոդվածագիր,բարձր եմ գնահատում Ձեր աշխատանքը...
2016-12-02 09:50:00
Դեկտեմբերի 1-ը Լոս Անջելեսի հայկական USArmenianews.com կայքի ծննդյան օրն է
USArmenianews.com կայքն այն լրատվական հարթակներից մեկն է, ուր յուրաքանչյուր ոք ունի ազատ արտահայտվելու բացառիկ իրավունք:Այստեղ լուսաբանվում են տարատեսակ իրադարձություններ՝ մշակութային, քաղաքական, տնտեսական և այլն:
Մի քանի ամիս է, ինչ հետևում եմ կայքի գործունեությանը և մեծ բավականություն եմ ստանում,ընթերցելով կայքում տեղ գտած նյութերը: Պրոֆեսիոնալ խմբագրակազմի շնորհիվ կայքն ունի ընթերցողների մեծ բանակ:
Ես, որպես կայքի մշտական հետևորդ և հոդվածագիր,բարձր եմ գնահատում Ձեր աշխատանքը:
Բավականին ողջունելի է Լոս Անջելեսում բացել հայկական կայք,որը հնարավորություն է ընձեռնում իրազեկ լինել ցանկացած անցուդարձի:
Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում USArmenianews.com կայքի խմբագրակազմին, հանձինս գլխավոր խմբագիր Գայանե Մանուկյանին, միաժամանակ շնորհավորում եմ կայքի ստեղծման առթիվ, մաղթելով երկարամյա բեղուն գործունեություն և արդյունավետ աշխատանք:
Վստա՛հ եղեք՝ դուք կարող եք հասնել բազմաթիվ հաջողությունների, իսկ հոդվածագիրները ձեր կայքի էջերը կլրացնեն գեղեցիկ նյութերով:
Մաղթանքներով՝ Կարեն Շիրինյան
Այս նյութը դիտել են - 4415 անգամ