Հուշարձանը կարող է նաև չտեղադրվել: Բայց խնդրի արծարծումն արդեն իսկ ծանր ապտակ է աշխարհին ժողովրդավարության, արդարության ու հավասարության դասեր տվող Վաշինգտոնին...
2016-01-12 09:19:00

 

Ռուսաստանի Հանրային պալատը հնարավոր է, որ պաշտպանի ամերիկյանհնդկացիների ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի տեղադրումը Մոսկվայում, ԱՄՆ դեսպանատան դիմաց: Այն, որ պատմական այդ իրողությունը ռուսները սկսել են ցեղասպանություն որակել հատկապես հիմա, միանգամայն հասկանալի է: Իսկ Հանրային պալատի անդամ Վալերի Կորովինն էլ իր հերթին հավելում է. «Հուշարձանի տեղադրան նախաձեռնությունը շատ արդիական է, քանի որ այն հիշեցնում է, որտեղից է սկսել ԱՄՆ-ի պատմությունը: Այս հուշարձանը պետք է լուռ դաս դառնա ամերիկյան ներկայիս էլիտայի համար, ովքեր զգալիորեն շեղվել են ԱՄՆ-ի ստեղծման համար դրված իդեալական հիմքերից»:

 

Հուշարձանը կարող է նաև չտեղադրվել: Բայց խնդրի արծարծումն արդեն իսկ ծանր ապտակ է աշխարհին ժողովրդավարության, արդարության ու հավասարության դասեր տվող Վաշինգտոնին: Էլ չենք խոսում այն մասին, որ նույն Հանրային պալատը ցանկություն ունի կոչ անել ԱՄՆ Կոնգրեսին՝ վերանայել հնդկացիների հարցը՝ որպես բնիկ ամերիկացիների ու ճանաչել նրանց գենոցիդը:


Այս օրերին խիստ լարված են նաև Թուրքիա- Ռուսաստան հարաբերությունները: Այդ լարումի համատեքստում արդեն որոշ ռուս քաղաքական ու հասարակական գործիչներ Անկարային հիշեցրել են Հայոց ցեղասպանության փաստը, սակայն բանը Թուրքիայի դեսպանատան դիմաց հուշարձան կանգնեցնելու գաղափարին դեռ չի հասել: Դա էլ ռուսները կպահեն ավելի հարմար մի պահի: «Պատմությունդ դեմդ բերեմ» մարտավարության համար 100 տարին մեծ ժամկետ չէ:

 
 
Այս նյութը դիտել են - 1561 անգամ