Շնորհավորանքի խոսք. Լուսինե Խաչատրյան
2016-12-02 20:40:00
Թանկագին Գայանե Մանուկյան, սիրելի «USArmenianews.com» կայքի խմբագրակազմ, հոդվածագիրներ, ընթերցողներ, համակիրներ, շնորհավորում եմ 1-ամյակի առիթով, մաղթում հարթ ու լուսավոր ճանապարհ, անսպառ հաջողություններ, գլխապտույտ վերելքներ: 
Գայանե ջան, այսքան կարճ ժամկետում կայքն հասցրել է սիրվել շատերի կողմից. դա են վկայում բազմաթիվ շնորհավորանքները, շնորհակալանքի մեծաթիվ խոսքերն ու հիացական արձագանքները:
Թող բարի լինի ծնունդդ, սիրելի «USArmenianews.com», մնա անվանդ արժանի ու նույնքան հավատարիմ քո լսարանին, պահպանի՛ր նույն անաչառությունն ու թո՛ղ քո նկատմամբ սերը հազարապատկվի...
Բարդ ու պատասխանատու քայլն արված է, Գայանե ջան, հաջողություններն առջևում են, քեզ անսահման եռանդ ու համբերություն, կայքին ` հաղթական ընթացք ու բարի լուրեր...
Ամուր գրկում ու համբուրում եմ.....
Լուսինե Խաչատրյան
լրագրող
Այս նյութը դիտել են - 1884 անգամ