«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ առաջին տեղակալի պաշտոնի ստեղծումն ու Կարեն Կարապետյանի հավանական նշանակումն այդ պաշտոնում մի շարք հստակություններ է մտցրել: Այդ քայլով Սերժ Սարգսյանը, միաժամանակ, գոնե ժամանակավորապես հանգստացնում է Կարեն Կարապետյանին, եւ ՀՀԿ-ում երկրորդ մարդ համարվող նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին երկար ժամանակով ցույց տալիս իր իրական տեղը:
Այս նշանակումով մոտավորապես հայտնի է դառնում ԱԺ ընտրություններում առաջին երեք անունը՝ ըստ որի Սերժ Սարգսյանի գլխավորած ցուցակի երկրորդ համարը կլինի Կարեն Կարապետյանը, երրորդը կլինի հավանաբար Արմեն Աշոտյանը, ով այս պահին ԱԺ նախագահի հավանական թեկնածուներից է:
Չի բացառվում, սակայն, որ ռուսաստանցի մեծահարուստ Սամվել Կարապետյանը կարողանա իրավիճակի վրա ազդել եւ իր եղբորը՝ Կարեն Կարապետյանին դարձնել ԱԺ նախագահի հավանական թեկնածու: Այդ դեպքում՝ ցուցակում երրորդ հորիզոնականը կարող է զբաղեցնել մյուս Կարեն Կարապետյանը (Տաշիր):
Այս սցենարի շուրջ դեռեւս Սերժ Սարգսյանն ու Սամվել Կարապետյանը պետք է պայմանավորվեն»:
Այս նյութը դիտել են - 1444 անգամ