Համաձայն «FARS» լրատվական գործակալության հաղորդման, Էռիկ Շուլցն ուրբաթ օրը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է. «ԱՄՆ նախագահը կստորագրի Իրանի դեմ շրջափակումների երկարաձգման մասին օրենքը, սակայն դրա միջուկային հարցերին վերաբերող կետերի գործադրումը կառկախի»:
Սպիտակ տան խոսնակը նշել Է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Կստորագրի Իրանի դեմ շրջափակումների երկարաձգման մասին օրենքը: Հայտարաության մեջ ասված է. «Վաշինգտոնը համոզված է, որ Իրանի դեմ շրջափակումների երկարաձգումը չի հակասում Համատեղ ակտի համապարփակ ծրագրին»:
«ԱՄՆ-ն հավատարիմ է Համատեղ ակտի համապարփակ ծրագրի լիարժեք գործադրմանը, սակայն դա չի նշանակում, որ Իրանի տարածաշրջանային գործունեության, ահաբեկչության հանդեպ հովանավորության և Բալիստիկ հրթիռների կապակցությամբ մտահոգությունները նվազել են»,-հայտարարել է Շուլցը:
Այս նյութը դիտել են - 1318 անգամ