Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարները քննարկելու են Ղարաբաղյան հակամարտությունը
2016-12-02 22:07:00

«Turkiyegazetesi» թերթի կայքը, հղում անելով Թուրքիայի արտգործնախարարության հրապարակած հայտարարությանը, նշում է, որ երկու արտգործանախարարների հանդիպման ժամանակ քննարկվելու են թուրք-ադրբեջանական հարաբերությունները, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի շուրջ տեղի ունեցող զարգացումները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային այլ հարցեր, փոխանցում է Ermenihaber-ը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 3-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդիարովի հրավերով մեկնելու է Բաքու:

Այս նյութը դիտել են - 2440 անգամ