Դատավոր Կարեն Մաթևոսյանը 85 միլիոն դրամից ավելի փող ունի.«Փաստ»
2016-12-02 22:31:00

«Փաստ» օրաթերթը գրում է.Վարչական դատարանի նախագահ Կարեն Մաթևոսյանը հայտարարագրել է 32 միլիոն 200 հազար դրամ, 99 հազար ԱՄՆ դոլար և 4 հազար եվրո դրամական միջոցներ: Այս մասին տեղեկանում ենք դատավորի՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրից:

Կարեն Մաթևոսյանի 2015 թ. փոխառությունները կազմել են 49 հազար 560 ամերիկյան դոլար, իսկ նրա նախորդ տարվա եկամուտներն էլ կազմել են 9 միլիոն 522 հազար դրամ և 51 հազար ԱՄՆ դոլար և գոյացել տարեկան աշխատավարձից և ստացված փոխառություններից (վարկերից):
Նշենք, որ Մաթևոսյանը տարբեր տարիներին զբաղեցրել է Աշտարակի միջշրջանային դատախազության քննիչի, ապա՝ Էջմիածնի միջշրջանային դատախազության քննիչի, գլխավոր դատախազին առընթեր հատկապես կարևոր գործերով քննիչի, ՀՀ տնտեսական դատարանի դատավորի, Մաքսային պետական կոմիտեի նախագահի տեղակալի և ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի պաշտոնները:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Այս նյութը դիտել են - 3215 անգամ