Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի անձնական բյուջեն ավելի մեծ է, քան պետական բյուջեն
2016-12-03 11:53:00

Կրախի առաջ են կանգնած Հայաստանի թե իշխանությունը զավթած «պոլիտիկ» կոչեցյալները, թե հասարակ քաղաքացիները: Ուրախ-ուրախ հայտարարում են, թե նպաստներն ու թոշակները 2017-ին չեն կարող բարձրացնել:

Բյուջեն դատարկ է արտաքին պարտքերը երեք և ավելի անգամ մեծացել է: Կրեմլի կողմից նշանակված «սիմպո» վարչապետը , բացի երեք գերատեսչություններից, մնացած հիմնարկ ձեռնարկությունների աշխատատեղերը կրճատում է 20-25 տոկոսով:

Տերդ խնդա, Բաղդասար, բա ումից ե՞ք հարկ հավաքելու, 1000-ական դրամ քերելու, ո՞ւմ եք բանակ տանելու, եթե արտագաղթն եք խթանում:
Իշխանություններն ամեն ինչ անում են, որ քաղաքացին ատի իր անկախությունը, հայրենիքը, տունը: Ստիպում են, որ կրկին արտագաղթը շատանա՞ էս ձմեռ օրով: Կրկին տնավեր են անում ՀՀ քաղաքացուն:
Հիմա ձեզ ինչպե՞ս անվանենք, նայելով ձեր «իմաստուն» դեմքերին, «ռեալ պոլիտի՞կ», թե՞ ռեալ ազգի դավաճան: Գործող քաղաքական էլիտան իրապես ինքնիշխան պետություն ունենալու կամք չունի, այլ ոչ թե հնարավորություն:
Միջազգային հանդիպումներում ՀՀ ներկայացուցիչները նվնվում են, թե Ադրբեջանի ռազմական բյուջեն ավելի մեծ է, քան մերն է:

Մինչդեռ յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի գիտի, որ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի անձնական բյուջեն ավելի մեծ է, քան պետական բյուջեն:
Աշխարհում նման պետություն չեք գտնի:

Իզուր չփնտրեք: Սիգապուր էլ չենք դառնա, իզուր հույս չունենք:

Մնում է արտագաղթողների հետևից մի բաժակ ջուր շպրտել ու մղկտալ.
«Դատարկ ջեբով ո՞ւր ես գնում, Փանո՜ս ջա՜ն...»

Ֆիալկա Հախինյան

Այս նյութը դիտել են - 7700 անգամ