Հայկոյի ու Մկոյի ցինիզմը. Հայկոն վերջին տարիներին «ընդդիմադիր» խեղկատակի մեծակոճակ կոմբինոզոն է հագել2016-12-04 13:28:00
Մի 8 տարի առաջ բոլոր հեռուստաալիքների եթերում Հայկոն ու Մկոն կաթնամթերք էին գովազդում:Ավելի զազրելի «բառամթերք» հնարավոր չէր լսել, քան այդ գովազդում էր հնչում: Ամեն օր հայերենը ոչ թե բռնաբարվում, այլ՝ նահատակվում էր.../Ինչպես հիմա/...Ես էլ զայրացա ու մի ռեպլիկ գրեցի, ասելով, որ աշխարհի մեծագույն կատակերգուները հարգել և հարգում են իրենց մայրենի լեզուն և որևէ ապրանքատեսակ գովազդելիս անգամ փորձում են զերծ մնալ «քուչի լեզվից», քանի որ գիտակցում են՝ իրենց լսարանը հիմնականում «կլանում» է անչափահասների զանգվածը, որի լեզվամտածողությունը գլխավորապես ձևավորում է հեռուստաեթերը:Հաջորդ օրը իմ փոքրիկ հոդված-ռեպլիկով զետեղված օրաթերթը դեռ նոր-նոր էր հասել կրպակ, հանկարծ խմբագրություն մտավ մի երիտասարդ ու ինձ «նվիրեց» մի մեծ «ծաղկեզամբյուղ»: Խմբագրության աշխատակիցներով մի թեթև հայացք նետեցինք այդ մեծ զամբյուղի վրա և նկատեցիք, որ թոշնած, շունչը փչող ծաղիկների մեջ մածնի, թթվասերի, յոգուրդի լիքը դատարկ տուփեր են խրված...Հայկոն ու Մկոն այսպես էին պատասխանել իմ հոդված-ռեպլիկին: Ցինիզմով: Պատուհանից դուրս նայեցի ու տեսա, որ մեքենայի միջից ինձ են նայում նույն այդ մարդիկ՝ Հայկոն ու Մկոն՝ բերանները ծուռ, լպիրշ հռհռոցով...Վայրկյաններ անց «ճռռոցով« մեքենան տեղից պոկվեց ու հեռացան...Հայոց լեզուն նախ ներսո՛ւմ է պետք պաշտպանել, ներսի աղտոտողների՛ց է պետք փրկել մայրենին:Այնինչ, այդ աղտոտողներից մեկը՝ Հայկոն վերջին տարիներին «ընդդիմադիր» խեղկատակի մեծակոճակ կոմբինոզոն է հագել:Հրապարակներում իշխանության դեմ բռունցքներ է ճոճում, բայց, ո՜վ զարմանք, շարունակում է մնալ նույն իշխանական հեռուստաալիքների թագն ու պսակը...Այսքան կեղծիք էս հողը ո՞նց է «կուտակում»...
Այս նյութը դիտել են - 7212 անգամ