Ադրբեջանցիներն ու հայերը կարող են վստահ լինել, որ Ավստրիան պատրաստ է օգնել
2016-12-04 21:48:00

2017-ին ԵԱՀԿ նախագահությունը Գերմանիայից Ավստրիային է փոխանցվելու։ Ավստրիան պատրաստ է օգնել ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծման որոնումներին։ Այս մասին հայտարարել է է Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցը։

«Սա վճռորոշ ժամանակաշրջան է, ու մենք ԵԱՀԿ-ի ու ԵՄ-ի մեր գործընկերների հետ միասին հստակ հասկանում ենք, որ այս հակամարտությունը կարող է միայն խաղաղ կարգավորում ունենալ։Որպես չեզոք երկիր ու կազմակերպությունում նախագահող երկիր, որն ապահովում է հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների հիմքը, մենք լիարժեք գիտակցում ենք մեր բարձր պատասխանատվությունն այս հարցում։ ասել է Կուրցը:

Հիշեցնենք, որ համաձայն ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության տարածած հայտարարության դեկտեմբերի 8-ից 9-ը Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանը Համբուրգում կմասնակցի և ելույթ կունենա ԵԱՀԿ նախարարների խորհրդի 23-րդ նստաշրջանի աշխատանքներին։ ԵԱՀԿ նախարարական խորհրդի շրջանակներում նախատեսված են մի շարք հանդիպումներ։

Այս նյութը դիտել են - 1989 անգամ